Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Խեղճ իշխանություն, է՞լ ինչ անի, որ հայրենիք վերադառնան

Խեղճ իշխանություն, է՞լ ինչ անի, որ հայրենիք վերադառնան
05.02.2019 | 16:38

Չնայած նոր իշխանությունները մշտապես հայտարարում են, թե Հայաստան վերադարձածների թիվն ավելացել է, բայց պաշտոնական վիճակագրությունն այլ բան է ասում։

Այս տարվա հունվարի մեկի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքականակը կազմել է 2 մլն 965.1 հազար մարդ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 2 մլն 972.7 հազարի փոխարեն: Մշտական բնակչության թիվը մեկ տարում նվազել է 7.6 հազարով: Սա փաստել է վիճակագրական կոմիտեն: Ի դեպ, եթե այս իշխանությունը յուրաքանչյուր ոլորտի վիճակագրական նախկին թվերի առնչությամբ վերապահումներ ունի, այս տվյալների դեպքում պետք է, որ այդ խնդիրը չլինի։ Վիճակագրական ծառայությունը և այն ժամանակ, և հիմա նույն մարդն է ղեկավարում, այսինքն եթե թվանկարչությամբ էին զբաղված, հիմա էլ նույն բանն են անում։


Իրականում շատ հետաքրքիր է ինչու հեղափոխությունից հետո Հայաստանում բնակչության թիվը չի ավելացել, նոր իշխանությունը բոլորի համար խոստացել է լավ պայմաններ, սակայն մեր հայրենակիցներն այդպես էլ չեն վերադառնում։ Ոչ միայն չի ավելացել մշտական բնակչության թիվը, այլև պակասել է։ Այսքանից հետո է՞լ ինչ անեն նոր իշխանությունները, կարող է ոչ թե Գյումրիից, այլ Քաջարանից պիտի ոտքով Երևան հասնեին։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1912

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ